ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անքննելի են անձնագրային բաժնի գործերը

Անքննելի են անձնագրային բաժնի գործերը
18.05.2024 | 15:43

Հերթագրվել եմ նույնականացման քարտ ստանալու համար։ Գիտե՞ք՝ երբ եմ ժամադրություն ստացել։ Արաբկիրի անձնագրային բաժնի հետ իմ հանդիպումը տեղի կունենա երեք ամսից՝ սույն թվականի օգոստոսի 19-ին՝ հակառակորդի դաշտում։ Մինչ էդ, ինչքան հասկացա, ես անքարտ աննույնական եմ, այսինքն՝ неизвестный науке зверь:

Էդ օգոստոսը, որ տեսա, միանգամից քրտնեցի էս սառնամանիքին։ Կարծես Սովետի տարիների «Ժիգուլիի» հերթ լինի։ Բայց էն տարիներին գոնե կարելի էր մեքենայի շուկայից երկու անգամ թանկ արագ առնել։ Իսկ նույնականացման քարտերի շուկա չկա։ Եթե մի տեղից էլ ճարեմ, եսիմ ում նկարով պիտի լինի։ Բա ինձ պետք ա՞ ուրիշի նկարով։

Նենց տպավորություն ա, կարծես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ողջ բնակչությունը հերթ ա կանգնել հայկական նունականացման քարտ ստանալու, հարևան Հյուսիսային Կորեայինն էլ՝ հետը։ Կամ էլ՝ կարող ա էդ նույնականացման քարտերի դիմումները գարնանացան ցորենի հետ ցանում են, որ աշնանը պատրաստի քարտերը հավաքե՞ն, եթե կարկուտը չխփի։ Ո՜վ գիտի, անձնագրային բաժնի գործերն անքննելի են։

Լավ ա՝ նոր անձնագրի համար չհերթագրվեցի. դրա հերթը երևի Երևանի 3000-ամյակին կհասներ, ու կբերեին, կդնեին... Լա՜վ, չխորանանք:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ